Րաֆֆի Հովհաննիսյան. 2008-ի մարտի 1-ի ողբերգության համար պատասխանատու են Հայաստանի բոլոր երեք նախագահները

Րաֆֆի Հովհաննիսյան. 2008-ի մարտի 1-ի ողբերգության համար պատասխանատու են Հայաստանի բոլոր երեք նախագահները

PanARMENIAN.Net - 2008-ի մարտի 1-ի դեպքերի համար, երբ մահացավ 10 հոգի, պատասխանատու են Հայաստանի բոլոր երեք նախագահները: Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, դեպքերի օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու համար Հայաստանի երեք նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և գործող նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ցուցմունքներ տան:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հովհաննիսյանի կարծիքով, «Ժառանգություն» կուսակցությունը գտնվում է միակ ճիշտ ուղու վրա: «ԼՂՀ դեպքում դա անկախության ճանաչումն է, իսկ հայ-թուրքական հարաբերությունների դեպքում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Միայն այդ պայմաններում կարելի է առաջ շարժվել»,- ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ ժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը կամրապնդեն ազգային անվտանգությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---