Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանցիներն 200 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի`

- Հուլիսի 5-ին ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Կարախանբեյլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Կուրոպատկինո, Մարզիլի, Բաշ Քարվենդ, Ջրաբերդ և Վերին Չայլու սահմանամերձ բնակավայրերի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը:

- Հուլիսի 6-ին հրադադարի ռեժիմը խախտվել է առաջնագծի հյուսիս-արևելյան, արևելյան և հարավ-արևելյան հատվածներում: Հակառակորդը բացի ինքնաձիգերից, նաև կիրառել է ՙСВД՚ դիպուկահար և ՙПК՚ տիպի գնդացիր զենքեր:

- Շաբաթվա երրորդ օրը` ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ավելի քան 250 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Կարախանբեյլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Կուրոպատկինո, Մարզիլի, Բաշ Քարվենդ, Ջրաբերդ, Սեյսուլան, Թալիշ և Գյուլիստան ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

- Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակահերթեր են արձակվել նաև հուլիսի 8-ի գիշերը և օրվա ընթացքում: Հակառակորդի կրակային թիրախում են հայտնվել Հորադիզ, Կորգան, Մուղանլու, Յուսուֆջանլու, Մարզիլի, Շխլար, Քենգեռլի և Թալիշ ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:

- Հուլիսի 9-ին հակառակորդի առաջապահ ուժերը ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական դիրքերը:

Անցած գիշեր և այսօր` ցերեկը հրադադարի խախտման դեպքեր են գրանցվել շփման գոտու հարավ-արևելյան, արևելյան և հյուսիս- արևելյան ուղղություններում:

Հուլիսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից առաջնային գծում ձեռնարկած բոլոր գործողությունները ղարաբաղյան դիրքապահների կողմից ստացել են համարժեք պատասխան, հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---