Երևանում անցնում է Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարը17 հուլիսի 2010 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Երևանում անցնում է Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարը: Համագումարին, որը բացեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը, մասնակցում է շուրջ 625 պատվիրակ: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Ինչպես նշեց Ս.Դեմիրճյանը, հաղթահարելու համար ստեղծված իրավիճակը քաղաքական ուժերը պետք է միավորվեն և շարունակեն պայքարը հանուն արդարության: Նա ընդգծել է, որ Ժողովրդական կուսակցությունն առաջիկայում ևս կհամագործակցի ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի հետ այդ նպատակներին հասնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |