Լևոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղյան խնդրի լուծումն Արևմուտքի համար առաջնահերթություն չէ

Լևոն Տեր-Պետրոսյան. Ղարաբաղյան խնդրի լուծումն Արևմուտքի համար առաջնահերթություն չէ

PanARMENIAN.Net - Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի£Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` ելույթ ունենալով Երևանում ընթացող Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարում: Ըստ նրա, ստատուս-կվոն պահպանելու ձգտումը միայն կխորացնի Հայաստանում առկա ճգնաժամը: «Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, պատերազմի վերսկսման վտանգը վերացած չի կարելի համարել»,-ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա, ղարաբաղյան խնդրի լուծումը ձգձգվում, հակառակ Մինսկի խմբի արտաքուստ ակտիվ գործունեության, ոչ այնքան հակամարտող կողմերի անհամաձայնության, որքան Արևմուտքի համար առաջնահերթություն չլինելու պատճառով:

Նա վստահություն է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքերում:

 Ուշագրավ
---