Հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը19 հուլիսի 2010 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ից 18-ին պաշտոնական այցով Իրանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի և արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթհաքիի հետ: Հուլիսի 17-ին, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախարարներ Ս. Օհանյանի և Ա. Վահիդիի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ներկա վիճակն ու հնարավոր զարգացումները: Զրուցակիցները կարևորել են առկա խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը` համագործակցությունը, խաղաղությունն ու կայունությունը համարելով կարևոր նախապայման տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար: Երկու երկրների պաշտպանության նախարարները բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել են, որ նման այցելությունները հնարավորություն են ստեղծում հայ-իրանական հարաբերություններին վերաբերող տարբեր խնդիրները քննարկելու և փոխշահավետ լուծումներ գտնելու համար: Պաշտոնական բոլոր հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: Վերահաստատվել են երկու պետությունների դիրքորոշումներն այն հարցում, որ անվտանգության ու կայունության միջավայրը տարածաշրջանում ապրող ժողովուրդների բարգավաճման ու զարգացման ապահովման գրավականն է: Ընդգծվել է Իրանի հայկական համայնքի դերակատարությունը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում: Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և Իրանի թեմի առաջնորդարան, հանդիպում է ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |