Շիրակ Թորոսյան. Վրաստանը ցանկանում է ձերբազատվել հայկական գործոնից Ջավախքում22 հուլիսի 2010 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները, ելնելով Վրաստանից Հայաստանի հաղորդակցային կախվածությունից, հակահայկական քաղաքականություն են վարում Ջավախքում: Նրանք բացահայտ ասում են, որ ջավախահայության ազգային խնդիրների մասին ցանկացած խոսակցություն սրում է հայ-վրացական հարաբերությունները: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Ըստ Թորոսյանի, Վրաստանը ցանկանում է ձերբազատվել Ջավախքի հայերից, որպեսզի նրանք չդառնան ազդեցության գործոն Հայաստանի ձեռքում: «Ջավախքի վերջնական հայաթափումը կվատթարացնի նաև Հայաստանի վիճակը, քանի որ արդեն չի լինի այն հայկական գործոնը Վրաստանում, որը կարող է զսպել վրաց իշխանությունների ՀՀ հանդեպ կամայական գործողությունները»,-ասել է նա: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ վիճակում է Շիրակ Թորոսյանի հարցը, որին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան, նա նշել է, որ դեռ ոչինչ չի փոխվել: «Շուրջ մեկ ամիս առաջ Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից ինձ հրավիրեցին Թբիլիսի քննարկելու համար Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրները: Սակայն, միևնույն է, Վրաստանի իշխանությունները թույլ չտվեցին ինձ մեկնել Թբիլիսի»,-ասել է հայ պատգամավորը: Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |