Բաքուն մերժում է ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ պետերբուրգյան առաջարկները

PanARMENIAN.Net - «Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմը աշխատում է այն փաստաթղթի հետ, որը ներկայացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Աթենքում` Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի մասնակցությամբ»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Սանկտ Պետերբուրգում ներկայացվեցին նոր առաջարկներ և ժամանակն է, որ Ադրբեջանը պատասխանի, ընդունում է դրանք, թե` ոչ:

Պոլուխովը հայտարարեց, որ Աթենքում ներկայացված փաստաթուղթը «ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի, այնպես էլ երկու երկրների նախագահների հանդիպումների արդյունքն է»: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի, «Սանկտ Պետերբուրգոմ կողմերին ներկայացվել են աշխատանքային առաջարկություններ, որոնք բավական հաճախ են արվում»: «Սակայն, այդ աշխատանքային առաջարկները նախապատրաստել էր միայն մեկ կողմը, ոսւտի չէր պահպանվել ՄԽ ձևաչափը: Առաջարկությունները, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգում, ըստ էության փոխում են բանակցային գործընթացի ողջ փիլիսոփայությունը: Այսինքն, նրանք այդպիսով վնասում են այն աշխատանքին, որը կատարվել է վերջին վեց տարում, և այն փխրուն շինությանը, որ կառուցվել է այս վեց տարվա ընթացքում»,-նշել է Է.Պոլուխովը, հայտնում է Day.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---