Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման կարիք չկա23 հուլիսի 2010 - 20:08 AMT PanARMENIAN.Net - «Վաղաժամ ընտրությունների անցկացումը սպառնալիք չէ, դա ավելի շատ անհրաժեշտություն է, եթե երկրի հասարակությունը նման բանի կարիք ունի»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով, իսկական սպառնալիքը կոծկված է այդ ընտրությունների ոչ նորմալ անցկացման մեջ: «ՀՅԴ-ն արդեն նախապատրաստել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարման մասին օրինագիծը, որը կկարողանա զսպել կեղծումների մեխանիզմը: Ես հուսով եմ, որ «Ժառանգություն» խմբակցությունը նույնպես կմիանա այս նախաձեռնությանը, և մենք օրինագիծը Վենետիկյան հանձնաժողով կուղարկենք եզրակացություն ստանալու համար»,- նշել է Հովհաննիսյանը: Միևնույն ժամանակ նա ձեռնպահ է մնացել այդ օրինագծի մանրամասները ներկայացնելուց: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք Հայաստանում վաղաժամ ընտրությունների անցկացման կարիք կա, նա նշել է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար նախադրյալներ չի տեսնում: «Հասարակության այն մասը, որը ձգտում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, պետք է շատ ակտիվ լինի, որպեսզի բոլորին ապացուցի իր ճշմարտացիությունը: Բայց ես նման ապացույցներ չեմ տեսնում Հայաստանում»,- ընդգծել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |