ԵԱՀԿ երկրների պատվիրակությունների ղեկավարների Ալմաթիի հայտարարությունը հասցեագրված էր Ադրբեջանին

ԵԱՀԿ երկրների պատվիրակությունների ղեկավարների Ալմաթիի հայտարարությունը հասցեագրված էր Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների նախագահների Կանադայում և ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների Ալմաթիում արված հայտարարություններից հասկանալի է դառնում, որ գերտերությունները ղարաբաղյան խնդիր լուծումը տեսնում են միայն Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների` ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման ու տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Ըստ Նիկոյանի, չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ անդամ երկրների Ալմաթիի հայտարարության մեջ ասվում է, որ վերոնշյալ սկզբունքները միմյանց հանդեպ գերակայող չեն և չեն հակասում միմյանց: «Դա հասցեագրված էր Ադրբեջանին, քանի որ այդ երկրի ղեկավարությունը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է միայն տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է Նիկոյանը:

Ինչպես նշել է Նիկոյանը, այդ հայտարարության մեջ կարևոր պահ էր նաև այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրվում է հայկական և ադրբեջանական կողմերի ղեկավարների վրա: «Իսկ ասելով հայկական կողմի առաջնորդներ, միջնորդները հասկանում են ոչ միայն Հայաստանի նախագահին, այլ նաև ԼՂՀ ղեկավարին»,-ասել է նա` հավելելով, որ այդ հայտարարությունը ամրապնդում է այն դիրքորոշումը, որ ղարաբաղյան կողմը պետք է մասնակցի բանակցություններին:

Նիկոյանը նշել է նաև, որ Ալմաթիի հանդիպումից հետո Ադրբեջանի քարոզչամեքենան լռում է:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---