Թանկարժեք ավտոմեքենաների ներկրումը Հայաստան 2010 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է երկու անգամ

Թանկարժեք ավտոմեքենաների ներկրումը Հայաստան 2010 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է երկու անգամ

PanARMENIAN.Net - 2010 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 8 137 ավտոտրանսպորտային միջոց 2009 թվականի նույն ժամանակահատվածի 9 143 ավտոմեքենայի դիմաց: Ըստ ՀՀ կառավարության Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, մաքսային տուրքերը, որ ստացվել են ավտոմեքենաների ներկրման համար, կազմել են 10 մլրդ 220 մլն դրամ, 2009-ի 10 մլրդ 955 մլն դրամի դիմաց:

Ներկրված 8 137 ավտոմեքենայից 738-ը ռուսական արտադրության են: Հարկ է նշել, որ մոտ 5 հազար դոլար արժողությամբ 3 303 ավտոմեքենա է ներկրվել նախորդ տարվա 5 680-ի դիմաց: Ներկրվել է 5-10 հազար դոլար արժողությամբ 2 558 մեքենա 2009-ի 6 255-ի դիմաց, և 812 10-15 հազար դոլար արժողությամբ մեքենա 2009-ի 2120 ավտոմեքենայի դիմաց, 15-30 հազար դոլար արժողությամբ 902 մեքենա 2009-ի 2 198 մեքենայի դիմաց:

Իսկ 30 հազար դոլար արժողությամբ նեկրվել է 562 ավտոմեքենա նախորդ տարվա 1043 մեքենայի դիմաց: Այսպիսով, թանկարժեք ավտոմեքենաների ներկրումը Հայաստան 2010 թվականի առաջին եռամյսակում կրճատվել է երկու անգամ և դա վկայում է այն մասին, որ հետճգնաժամային շրջանում մեր քաղաքացիները դեռևս ռիսկի չեն դիմում և թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք չեն բերում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---