Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար քաղաքացիական լրագրության սեմինար է կազմակերպվում27 հուլիսի 2010 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) 2010 թ.-ի հուլիսի 23-25-ը կազմակերպելու է «Քաղաքացիական լրագրություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար» սեմինար: Սեմինարը Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մինչև 30 տարեկան ներկայացուցիչների համար է: Սեմինարի ընթացքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կծանոթանան համացանցում (ինտերնետում) տեղեկություն տարածելու գործիքներին, լրագրության հիմնարար սկզբունքներին և էթիկայի նորմերին: Սեմինարը համադրված է լինելու տեսական և գործնական պարապմունքներով: Ընտրված մասնակիցները պարտավորվում են սեմինարի ավարտին ներկայացնել իրենց համայնքի խնդիրների մասին պատմող աշխատանք, որը կարելի կլինի տեղադրել համացանցում, բլոգներում, սոցիալական ցանցերում: Սեմինարի արդյունքում մասնակիցները կտիրապետեն այնպիսի հմտությունների, որոնց միջոցով նրանք կարող են իրենց համայնքի խնդիրներն ու ձայնը համացանցում ավելի լսելի դարձնել: Առաջին օրը մասնակիցները ծանոթանալու են համացանցային մի քանի գործիքների ու ծրագրերի, ձեռք են բերելու համացանցում մատչելի ոճով գրելու, առանց մեծ ռեսուրսների սեփական պատմությունները տեղադրելու հմտություններ, կատարելու են գործնական առաջադրանքներ: Երկրորդ օրը նվիրված է լինելու բլոգ գրանցելուն, բլոգ վարելու կանոններին և սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվությունը արդյունավետ տարածելուն: Սեմինարի արդյունքում մասնակիցները կկարողանան բլոգ բացել, կսովորեն այն արդյունավետ աշխատեցնել, ընթացքում կկիրառեն իրենց ստացած հմտությունները` ֆոտո կամ վիդեո պատմություններ պատրաստելով: Սեմինարի ավարտին յուրաքանչյուր մասնակից կունենա իր անհատական բլոգը, որն այնուհետև կարող է իբրև գործիք կիրառվել իր համայնքը կամ կազմակերպությունը, դրանց խնդիրներն ու նորությունները սոցիալական ցանցերում ու ինտերնետում ներկայացնելու համար: Սեմինարն անցկացնելու են մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ աշխատակից Գեղամ Վարդանյանը և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» փորձագետ Արթուր Պապյանը: Սեմինարը կազմակերպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: Այս մասին հաղորդում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի լրատվական ծառայությունը: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը խաղաղություն ու ժողովրդավարություն է կառուցում ազատ և անաչառ լրատվամիջոցների օգնությամբ: IWPR-ը գործում է անցումային շրջանում գտնվող ավելի քան 15 պետություններում: Կովկասում IWPR-ը ծրագրեր է իրականացնում ավելի քան 8 տարի: Հարավային Կովկասի ծրագիրը տարիների ընթացքում կարողացել է ստեղծել լրագրողների եզակի ցանց, ովքեր փոխադարձ այցելությունների, դասընթացների, վերապատրաստման ծրագրերի շնորհիվ կարողանում են ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել մեր տարածաշրջանում զարգացումները լուսաբանելիս: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի գործունեությանն աջակցում են խոշոր դոնոր գործակալություններ ու նախարարություններ, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղարությունը, USAID-ն, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը և DFID-ը, Եվրամիությունը, ինչպես նաև Նորվեգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի արտգործնախարարությունները և Շվեդիայի զարգացման ու համագործակցության գործակալությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |