Հայաստանի հակամենաշնորհային մարմինը «Հավի ձվեր» ապրանքային շուկայում չի հայտնաբերել է ցածրագին վաճառք (դեմպինգ)

Հայաստանի հակամենաշնորհային մարմինը «Հավի ձվեր» ապրանքային շուկայում չի հայտնաբերել է ցածրագին վաճառք (դեմպինգ)

PanARMENIAN.Net - 2010 թ. հունիսին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ստուգումների արդյունքների համաձայն, հայտնաբերվել է ձվերի գների իջեցման դեպքեր: Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել: Վարույթի քննությանն աջակցելու նպատակով հրավիրվել են «Հարավային Կովկասում մասնավոր սեկտորի զարգացում» միջազգային ծրագրի փորձագետներ Մարտին Միթիմայերը և Էրբերհարդ Ֆեսը:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտնել է, որ վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շուկայում արձանագրվել է արտադրության ծավալների աճ, ինչը հանգեցրել է գների իջեցման: Ձվերի գների կտրուկ իջեցման միտում նկատվում է ապրիլից, որը գագաթնակետին է հասել մայիս-հունիս ամիսներին, երբ արտադրության ծավալների աճի պատճառով տնտեսվարող սուբյեկտները մեծ կորուստներ կրեցին: «Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2010 թ. հունվար-մայիս ամիսներին` 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հավի ձվերի արտադրությունն ավելացել է 30 տոկոսով, ինչը գնային քաղաքականության վրա չազդել չէր կարող», - ասել է նա:

Սակայն նրա խոսքերի համաձայն, տնտեսվարողների ներկայացրած տվյալներով, արտադրության աճը կրկնակի պակաս է գրանցված: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ ոչ ներմուծում և ոչ էլ արտահանում է ձու, ապա վստահորեն կարելի է ասել, որ ձվի արտադրությունը միայն ներքին շուկան ապահովելու համար է: Միաժամանակ հայտնաբերվել է ձվի արտադրության և իրացման գործում տնտեսվարող վեց սուբյեկտների վարած գնային քաղաքականության համապատասխանություն` մեկ օրվա տարբերությամբ:

Այնուամենայնիվ, Արտակ Շաբոյանը վստահեցրել է, որ այս շուկայում չի կարելի գրանցել ցածրագին վաճառքի դեպքեր, այստեղ մրցակցություն է իրականացվում: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահն ավելացրել է նաև, որ ձվի արտադրության և իրացման ընկերություններից ոչ մեկը հանձնաժողովին չի դիմել` իր բիզնեսը կենտրոնացնելու նպատակով: «Այս հարցը, ըստ սահմանված օրինական կարգի, միայն հանձնաժողովը կարող է թույլատրել», - ասել է նա;

Արտակ Շաբոյանն ասել է, որ միջազգային փորձագետների տվյալների համաձայն, վերջին 10-20 տարիների ընթացքում ողջ աշխարհում գրանցվել է ցածրագին վաճառքի միայն չորս դեպք, որից մեկը թղթի արտադրության բնագավառում էր եղել, երբ տնտեսվարող սուբյեկտներից մեկն իր արտադրանքի գինը ինքնարժեքից արհեստականորեն իջեցրել էր 70 տոկոսով: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը հայտնել է, որ շուկայում տիրող իրավիճակի խորհրդատվությունը ցույց է տվել, որ ձվի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարող 6 սուբյեկտները զբաղեցնում են շուկայի 90 տոկոսը: Դրանք են` «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ, «Զանգակ» ՍՊԸ: Միաժամանակ նա ավելացրել է, որ «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ն և «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն պատկանելով միևնույն սեփականատիրոջը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դիտվում են որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ և գրավում են շուկայի 29.16 տոկոսը` համարվելով գերիշխող դիրք գրավող:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---