Կիրո Մանոյան. ՄԱԿ-ի դատարանն ամրագրեց, որ ԼՂՀ անկախության ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքին![]() ![]() PanARMENIAN.Net - Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը կարևոր է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, քանի որ այն ամրագրում է, որ այլ պետությունների կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը չի հակասում միջազգային իրավունքին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, ԼՂՀ-ն անկախություն հռչակեց ոչ միայն միջազգային իրավունքի համաձայն, այլ նույնիսկ չխախտելով ԽՍՀՄ օրենսդրությունը: Կիրո Մանոյանը սխալ է համարել բոլոր հայտարարություններն այն մասին, որ Հաագայի դատարանի որոշումը կարող է տարածվել միայն Կոսովոյի վրա: Նա նաև ընդգծեց, որ անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |