Ալեքսանդր Իսկանդարյան. Ոչ ՄԱԿ-ը, ոչ Հաագայի դատարանը չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը

Ալեքսանդր Իսկանդարյան. Ոչ ՄԱԿ-ը, ոչ Հաագայի դատարանը չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - Ոչ ՄԱԿ-ը, ոչ Հաագայի դատարանը չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը: Ըստ նրա, դատարանը միայն որոշել է, որ միջազգային իրավունքը չի արգելում ժողովրդներին անկախություն հռչակել: «Կոսովոյի անկախության հարցը լուծվեց ոչ թե 2010թ. Հաագայի դատարանում, այլ 1999-ին Վաշինգտոնի կողմից»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ Ղարաբաղի ու Կոսովոյի խնդիրները նման են, սակայն, Արցախի դեպքում Ղարաբաղի ժողովրդին ոչ ոք չի օգնել հաղթել պատերազմում և նոր պետություն ստեղծել:

Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 համալիրների «Ֆավորիտ» երկու դիվիզիոնների առաքման և ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու մասին հաղորդագրությունները` Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ իր տարածաշրջանային քաղաքականության մեջ Մոսկվան չի կարող համագործակցել Ադրբեջանի հետ, հաշվի չառնելով Հայաստանին, և հակառակը: Բացի այդ, ըստ քաղաքագետի, հարաբերություններն այդ երկու պետությունների հետ տարածաշրջանային հավասարակշռության բաղկացուցիչ մասն է, որին սատարում է ռուսական կողմը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---