Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցերի նախապատրաստմամբ պետք է զբաղվի մեկ միասնական կառույց

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցերի նախապատրաստմամբ պետք է զբաղվի մեկ միասնական կառույց

PanARMENIAN.Net - Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը կոչ է անում ստեղծել մեկ միասնական կառույց, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների դատական հայցերի նախապատրաստման աշխատանքների համակարգմամբ: «Անհրաժեշտ է ստեղծել մի մարմին, որը բարձր մակարդակով կհամակարգի այդ հարցի շուրջ բոլոր ջանքերն ու գործողությունները»,- նշել է փորձագետը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել և այդ դատական ատյանում լուծել նյութական վնասի հատուցման խնդիրը, Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ այդ տարբերակը նույնպես հնարավոր է և կարող է բավական արդյունավետ լինել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---