Սևրի հաշտության պայմանագիրը հայ ժողովրդի համար յուրահատուկ Նյուրենբերգի նախադեպ էր

PanARMENIAN.Net - Սևրի հաշտության պայմանագիրը յուրահատուկ Նյուրենբերգի նախադեպ է Հայկական հարցի լուծման տեսակետից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նրա կարծիքով, Սևրի պայմանագրի հարցի բարձրացումը մինչև հիմա իրավական ուժ ունի: «Անտանտայի երկրները պաշտոնապես անվավեր չեն հայտարարել Սևրի պայմանագիրը և հենց այդ պատճառով կարելի է բացատրել Թուրքիայի վախը: Նա հասկանում է, որ Արևմուտքը կարող է կիրառել այդ պայմանագիրն իր դեմ»,- ընդգծել է Աշոտ Մելքոնյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---