Հայ-թուրքական Արձանագրությունները կետ են պարունակում, որը խաչ է քաշում Սևրի պայմանագրի վրա

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունները կետ են պարունակում, որը խաչ է քաշում Սևրի պայմանագրի վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերություների կարգավորման ֆոնի վրա Սևրի պայմանագրի իրագործման խնդիրն ավելի շատ է սրվում: «Այսօր այնպես է ստացվել, որ Արձանագրությունների հետագա ճակատագիրն ամբողջությամբ Անկարայի ձեռքերում է: Բայց Արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանի կողմից չպետք է ենթադրի շուտափույթ և անմիջական վավերացում հայկական կողմի կողմից»,- ասել է պատմաբանը:

 Ուշագրավ
---