Բացվել է Հայաստանի Երիտասարդական կուսակցության «Ռազմավարություն 2020» ծրագրի պաշտոնական կայքը

PanARMENIAN.Net - Բացվել է Հայաստանի Երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) «Ռազմավարություն 2020» ծրագրի պաշտոնական կայքը` www.strategia2020.am: Ինչպես հաղորդել է ծրագրի մշակողներից մեկը` Արտակ Խաչատրյանը, կայքն իր մեջ ներառում է «Ռազմավարություն 2020» ծրագրի երկու հիմնական նախագիծ` «կադրային պահուստ» և «երիտասարդական կառավարում»:

Կայքում օնլայն գրանցվելուց հետո հարկավոր է զանազան մասնագիտությունների վերաբերյալ թեստ անցնել, որը մշակվել է անկախ փորձագետների կողմից: Ընդ որում, նա ընդգծել է, որ հարցերը գրեթե չեն կրկնվում:

Բացի դրանից, կայքը տարբերվում է պաշտպանության բարձր աստիճանով և այդ ցուցանիշով չի զիջում մի շարք միջազգային կազմակերպությունների կայքերին: ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանն իր հերթին հաղորդել է, որ սեպտեմբերին Հայաստանի մարզերի ուսանողների շրջանում լայնամասշտաբ քարոզչություն է իրականացվելու:

«Ռազմավարություն 2020» ծրագիրը վերջին կուրսերի գերազանցիկ ուսանողներին հնարավորություն է ընձեռում պաշտոններ զբաղեցնել Հայաստանի կառավարական կառույցներում: Ծրագրի մասնակիցները բացի գերազանց ուսումից պետք է զբաղվեն նաև հասարակական գործունեությամբ: Գործատուները կարող են բարձրաստիճան պաշտոնների թեկնածուներ ընտրել «Երիտասարդական կադրային պահուստի» ցուցակից, որը բաղկացած է «Երիտասարդական կառավարման» լավագույն անդամներից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---