Ամերիաբանկի ի լիզինգային պորտֆելը զբաղեցնում է Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր լիզինգային պորտֆելի քառորդը

Ամերիաբանկի ի լիզինգային պորտֆելը զբաղեցնում է Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր լիզինգային պորտֆելի քառորդը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ընթացիկ տարվա երկու եռամսյակի ընթացքում ապահովել է ֆինանսական լիզինգի գծով գործառնությունների ծավալային աճ մոտ 187 տոկոս-ով: Բանկն այս ծառայությունը մատուցում է շուրջ երկու տարի` յուրաքանչյուր տարի զգալիորեն մեծացնելով շուկայում իր մասնաբաժինը: Դեռևս 2009թ. տարեվերջին Ամերիաբանկը գրավում էր ՀՀ բանկային համակարգի լիզինգի ընդհանուր պորտֆելի 7 տոկոս, սակայն 2010թ. առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում բանկի մասնաբաժինը շարունակաբար աճեց` համապատասխանաբար կազմելով ընդհանուր պորտֆելի 10 տոկոս և 18.4 տոկոս, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

2010թ. տարեսկզբին Ամերիաբանկի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պորտֆելը կազմում էր 383 մլն դրամ: 2010թ. առաջին եռամսյակի տվյալներով պորտֆելի աճը կազմել է 44 տոկոս (553մլն ՀՀ դրամ) տարեսկզբի համամետությամբ, իսկ արդեն երկրորդ եռամսյակին` 99 տոկոս (1099մլն ՀՀ դրամ) առաջին եռամսյակի համեմատությամբ:

Ամերիաբանկը մտադիր է շարունակել լիզինգային ծառայությունների ակտիվ առաջխաղացումը հայաստանյան շուկայում: Արդեն 2010թ.ի օգոստոսի 12-ի դրությամբ լիզինգի պորտֆելը 4.9 անգամ գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը, որը կազմում է 1861 մլն ՀՀ դրամ (5 մլն ԱՄՆ դոլար), այսինքն` մոտավորապես ՀՀ բանկային համակարգի լիզինգի պորտֆելի քառորդը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---