13 օգոստոսի 2010 - 15:24 AMT
Կիրո Մանոյան. Ռուսաստանի ղեկավարությունը մտադրություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր «բաղադրատոմսը» պարտադրել Հայաստանին

Ռուսաստանի ղեկավարությունը մտադրություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր «բաղադրատոմսը» պարտադրել Հայաստանին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նրա խոսքերով, Ռուսաստանը կարող է փորձել շահագրգռել կողմերին, բայց երբեք ոչ մի բանի չի պարտադրի: Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ավելի շատ պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի, քան Հայաստանի վրա, քանի որ Բաքվի ներկա դիրքերից հակամարտության լուծման մեջ առաջընթաց չի լինի: