Արման Մելիքյան. 10 տարի անց ղարաբաղյան հակամարտության լուծումը Ռուսաստանի համար կարող է անհնար լինել![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիան և Ադրբեջանը գիտակցում են Վրաստանի հարցում Ռուսաստանի թուլությունը, և Անկարայի ու Բաքվի միության ամրապնդումը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Այդ առումով նա ասել է, որ Ռուսաստանը քիչ ժամանակ ունի: «Եթե Ռուսաստանը չլուծի ղարաբաղյան հակամարտությունն այն քաղաքականության սահմաններում, որին նա հարում է այսօր, այսինքն ազատագրված տարածքները հանձնել Ադրբեջանին Բաքվում իր դիրքերն ամրապնդելու նպատակով, ապա 10 տարի անց այդ խնդիրն անլուծելի կլինի Մոսկվայի համար»,- նշել է Մելիքյանը: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող այլ կարգավիճակ ունենալ Ադրբեջանից դուրս, նա ասաց, որ նման հայտարարությունը վկայում է այն մասին, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |