Սերգեյ Մինասյան. «Կարիք չկա, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա»![]() 18 օգոստոսի 2010 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Կարիք չկա, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա: Դա ոչ քաղաքական, ոչ ռազմական տեսանկյունից ձեռնտու չէ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերի համաձայն, երեք կարևորագույն տեսակետ կա, որի առկայության դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ի կարիքն ունի: «Մեզ համար շատ կարևոր է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծումը, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը հնարավորություն ունի Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ անդամների հետ զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը: Եվ, վերջապես, ՀԱՊԿ-ն Հայաստանին տալիս է քաղաքական դիվիդենտներ: Օրինակ` Ղազախստանը ՀԱՊԿ անդամ է և, միաժամանակ, լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ, սակայն ՀԱՊԿ անդամ լինելով` պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի Ղարաբաղի հարցում», - ասել է Մինասյանը: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը 49 տարի երկարաձգելուն, ապա, քաղաքագետի կարծիքով, փաստաթուղթը հաստատում է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին օգնություն ցուցաբերելու: Միաժամանակ Սերգեյ Մինասյանն ընդգծել է, որ պայմանագրի ժամկետը 14 տարով է երկարացվել, քանի որ ժամկետը հաշվվում է 1995 թ., այսինքն` այն ժամանակից, երբ ստորագրվել է պայմանագիրը: «Ես վստահ չեմ, որ Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է կամ երկու դիվիզիոն վաճառելու մտադրություն ունի: Սակայն, նույնիսկ եթե այդպես է, ապա տեխնիկական հավասարակշռության համար կբարձրացնի նաև Հայաստանին տրամադրվող երաշխիքները: Եվ հետո պետք է հիշել, որ С-300-ը պաշտպանական համալիր է և պատերազմի ծագման դեպքում այն հարվածելու է միայն ռուսական ինքնաթիռներին, իսկ այս մասին Մոսկվայում շատ լավ գիտեն», - ասել է Մինասյանն ավելացնելով, որ հայկական զինված ուժերն ունի С-300-ի 2 դիվիզիոն, ևս երկուսը ռուսական ռազմաբազայում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |