ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՎԻՃԱՐԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՒԲՅԵԿՏԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Օրերս Թբիլիսիում կայացած Եվրախորհրդի քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում հետաքրքիր առաջարկ մտցրեց շվեցարական խորհրդարանի պատգամավոր Ա.Գրոսսը: Նա հանդես եկավ հակամարտությունների պատճառ հանդիսացող վիճարկելի տարածություններին եվրոպական ինքնավար սուբյեկտների կարգավիճակ տրամադրելու նախաձեռնությամբ: Հայաստանի ներկայացուցիչները պաշտպանեցին այդ նախաձեռնությունը: Որոշված է շարունակել այդ նախաձեռնության քննարկումը քաղաքական հանձնաժողովի հաջորդ հաջորդ նիստին, որը կկայանա սեպտեմբերի վերջում Ստրասբուրգում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---