ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ ղեկավարությանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ձգտման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ`Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ`Սվետլանա Մեդվեդևայի, տրվել է պետական ընթրիք, որի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության, Ռուսաստանի Դաշնության և ռուս գործընկերների մասին ասված բարի խոսքերի համար: «Մեր հարաբերությունները, իրոք, դարերով են հաշվվում: Եւ որ ամենակարևորն է` այդ դժվարին պատմական փուլերում մեր ժողովուրդներն ավանդաբար աջակցել են միմյանց: Դրա օրինակները շատ են»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը: Նախագահ Մեդվեդևը նաև նշել է, որ Հայաստանն առաջիններից մեկը օգնության հասնելով Ռուսաստանին անտառային հրդեհների դեմ պայքարում` բարոյական և մարդկային մեծ աջակցություն է ցուցաբերել: «Ռուս-հայկական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում` իսկապես շատ սերտ են: Դրանք նույնիսկ կարելի է օրինակելի կոչել, ընդ որում` բոլոր ուղղություններով: Մեր երկխոսությունը փոխշահավետ է, այդ թվում` նաև մարզերի և մարդկանց միջև ուղիղ շփումների միջոցով, ինչը հատկապես կարևոր է և գնահատելի: Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, բոլոր գործընկերներին` մեր հարաբերությունների ամրապնդման, մեր երկրները միմյանց կապող, իսկապես, դաշնակցային հարաբերությունները զարգացնելու անկեղծ ձգտման համար: Այս պետական այցը հենց այդ դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն է»,-ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |