Ռուսական ռազմական բազան Գյումրիում կմնա մինչև 2044թ.PanARMENIAN.Net - Այսօր Երևանում ստորագրվել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացման մասին Արձանագրություն, որը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Անատոլի Սերլյուկովը: Ստորագրվել է նաև փոխըմբռնման և համագործակցության հուշագիր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ: Արձանագրության համաձայն, Գյումրիում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երակարացվել է մինչև 2044թ.-ը: Ինչ վերաբերվում է հուշագրին, ապա Ռուսաստանը տեխնիկական աջակցություն կտրամադրի և կվերանորոգի հայկական ռազմական տեխնիկան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |