Սերժ Սարգսյան. «Հայաստանը սպասում է, որ Թուրքիան իր միջազգային պարտավորությունները կատարի»

Սերժ Սարգսյան. «Հայաստանը սպասում է, որ Թուրքիան իր միջազգային պարտավորությունները կատարի»

PanARMENIAN.Net - Աշխարհում չկան այնպիսի հարևան պետություններ, որոնք մինչ օրս չլուծված տարաձայնություններ, հակասություններ ու հակամարտություններ չունենան: Այս մասին Գյումրիում «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Պատվո բլուր» հուշահամալիրը կառուցվել է 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական բանակի զոհված 156 սպաների գերեզմանոցում:

Նրա խոսքերի համաձայն, գոյություն ունեցող մարտահրավերներին տրվող քաղաքակիրթ պատասխանը փոխըմբռնման ու համագործակցության ուղու վրա գտնվելն է; «Մենք հենց դա ենք ներդրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, երբ նախաձեռնում էինք այն», - ասել է ՀՀ նախագահը, ավելացնելով, որ գործընթացը ձախողվեց, քանի որ Թուրքիայի ղեկավարությունը քաղաքական կամք չցուցաբերեց:

Նա միաժամանակ նշել է, որ հայկական կողմը ստիպված պետք է սպասի, մինչև Անկարան կատարի իր միջազգային պարտավորությունները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---