Հայաստանում Շվեդիայի դեսպանն ավարտել է իր առաքելությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց դեսպան Ադենին` հայ-շվեդական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը, բարձր գնահատելով դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները` ինչպես նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում` կողմերը կարևորեցին Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ տնտեսական կապերի զարգացումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության շուրջ: Դեսպանի խնդրանքով անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերի: Հանդիպման ավարտին, ի նշանավորումն հայ-շվեդական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ադենի ներդրման, նախարար Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալ հանձնեց Հանս Գունար Ադենին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |