Սերգեյ Մինասյան. Գյումրիում ռուսական ռազմակայանի ներկայությունը չի անդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները փակուղի են մտել: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը` անդրադառնալով այն հարցին, թե ինչպես ռուս-վրացական հարաբերությունների վրա կանդրադառնա Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացումը: Նրա խոսքով, Ռուսաստանը Վրաստանի հետ ոչ մի բանակցություններ չի վարի, քանի դեռ երկիրը ղեկավարում է Միխայիլ Սահակաշվիլին: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ իրադրությունը 2008 թվականի օգոստոսի 8-ից հետո ողջ Հարավային Կովկասին ու հարակից պետություններին ստիպել է վերանայել շատ հարցեր: Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանն իր հերթին ասել է, որ ռուս-վրացական հարաբերություններն այնքան բարդ են, որ Գյումրիում ռուսական ռազմակայանը չի կարող ազդել դրանց զարգացման վրա: Նրա խոսքով, դա չի անդրադառնա նաև հայ-վրացական հարաբերությունների վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |