Հայերը չպետք է մասնակցնեն Ախթամար կղզու թուրքական շոուին

Հայերը չպետք է մասնակցնեն Ախթամար կղզու թուրքական շոուին

PanARMENIAN.Net - «Այն ժամանակ, երբ Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականություն է վարում, իսկ հայկական ճարտարապետության հազարավոր նմուշներ ավերակների են վերածվել, հայերը չպետք է մասնակցեն Ախթամարի թուրքական շոուին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, պատարագի ժամանակ թուրքական կողմը ֆիլմ է նկարահանելու, որում «հայերը շնորհակալություն են հայտնելու Թուրքիայի կառավարությանը Սբ. Խաչի եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ անցկացնելու հնարավորության համար»: «Որպես վանեցիների հետնորդ` ես անընդունելի եմ համարում մասնակցել այս գործողությանը, որի ժամանակ գմբեթին խաչ է դրվելու և մեկ օրից հանվելու»,- ասել է Սաֆրաստյանը:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
---