Ալբիո Սայրես. Ես զգում եմ, որ իմ գլխին կախված է թուրքական յաթաղանը26 օգոստոսի 2010 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Նյու Ջերսիի Հայ դատի հանձնախումբը (ANC-NJ) հանդիպել է կոնգրեսական Ալբիո Սայրեսին: Հանդիպման ընթացքում շոշափվել են ANCA համար առաջնային հարցեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի և Արցախին տրամադրվող արտասահմանյան օգնությունը, Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի: Ինչպես գրում է Asbarez Armenian News-ը, հանդիպմանը մասնակցում էին ANC-NJ ակտիվիստներ և ANCA արևելյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Կարո Մանջիկյանը: «Կոնգրեսական Սայրեսը ոչ միայն կատարում է մեզ տված խոստումները, այլ նաև հանդես է գալիս Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման դեմ այն ժամանակ, երբ լռում են մեր այլ ընտրյալները»,- ասել է ANC-NJ համանախագահ Ջեյմս Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման, Կիպրոսի բռնազավթման և Հայաստանի անօրինական շրջափակման հարցերը: Կոնգրեսական Ալբիո Սայրեսը «կողմ» է քվեարկել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն ընդունելու օգտին 2010-ին և 2007-ին: « Զգում եմ, որ իմ գլխին կախված է թուրքական յաթաղանը»,- ասել է նա 2007-ին:
Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |