«Ժառանգությունն» արտահերթ է ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը

«Ժառանգությունն» արտահերթ է ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը

PanARMENIAN.Net - «Ժառանգությունն» արտահերթ է ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը. այն ԱԺ-ում արտահերթ կքննարկվի հոկտեմբերի 5-ին

Սեպտեմբերի 1-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել իր որոշումը, որի համաձայն ԱԺ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ճանաչվել է արտահերթ:

Օրինագծի 1-ին հոդվածով` «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 104.2 եւ 35 հոդվածների համաձայն, այն առանց քվեարկության ներառվում է ԱԺ նստաշրջանի օրակարգում և ենթակա է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-10-ի քառօրյայի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում` հոկտեմբերի 5-ին:

«Ժառանգության» պատգամավորները օրինագիծը շրջանառության մեջ են դրել 2009 թ. հոկտեմբերի 15-ին: Օրենքի նախագծի համար գլխադասային նշանակված արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում օրինագծի քննարկումները, իսկ դրա հիման վրա էլ` ԱԺ նստաշրջանի օրակարգում հարցի ընդգրկումը բազմիցս հետաձգվել էր. 2009թ. դեկտեմբերի 7-ին` մինչև 90 օրով, 2010թ. ապրիլի 26-ին` մինչև 15 օրով, 2010թ. մայիսի 17-ին` մինչև 15 օրով, եւ 2010թ. հունիսի 7-ին` մինչև 30 օրով: Այս մասին հաղորդել է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---