Հայկական Քարահունջ հնադարյան համալիրը հին է Stonehenge-ից

PanARMENIAN.Net - Քարահունջ հնադարյան համալիրում անցկացված ուսումնասիրություններն ապացուցում են, որ Հայաստանը եղել է աստղագիտության հնագույն կենտրոններից մեկը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Օքսֆորդի համալսարանի «Քարեր և աստղեր» ծրագրի հայաստանյան արշավախմբի գլխավոր գիտական խորհրդական Վաչագան Վահրադյանը: Նրա խոսքերով, հայ մասնագետները, համեմատելով Քարահունջը և Stonehenge-ը, եկել են այն եզրահանգման, որ Քարահունջն ավելի հին է բրիտանական համալիրից:

Նա նաև ավելացրել է, որ Քարահունջի վերականգնումից և անվանի զբոսաշրջային կենտրոնի վերածումից տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ կգրան Հայաստան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---