Սամվել Նիկոյան. Ադրբեջանը ձգտում է որքան հնարավոր է շատ բանաձևեր կորզել միջազգային ատյաններիցPanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ԳՎ-ում ներկայացնելով Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` Ադրբեջանը նպատակ ունի որքան հնարավոր է շատ բանաձևեր կորզել միջազգային ատյաններից, քանի որ դա նրա պայքարի մեթոդներից մեկն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Ըստ Նիկոյանի, այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը հսկայական ռեսուրսներ է ծախսում: «Իր հերթին, հայկական կողմը հստակ պայքարում է Ադրբեջանի նման բանաձևերի ընդունման դեմ: Սակայն մեր գործը բարդանում է, երբ ադրբեջանական կողմն օգտագործում է ԻԿԿ երկրների ռեսուրները»,- ասել է Նիկոյանը: Ինչպես նշել է փոխխոսնակը, ղարաբաղյան կարգավորման գլխավոր ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ-ն է և միջնորդների կարծիքը: «Իսկ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընդունված փաստաթղթում նշվում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որի իրականացման համար էլ մենք պայքարում ենք»,- ասել է Նիկոյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչու Հայաստանը ՄԱԿ-ի ԳՎ-ում չի դնում Ադրբեջանի դեմ ուղղված բանաձև` Նիկոյանը նշել է, որ հայկական կողմն աշխատում է միջնորդ երկրների հետ և հավատարիմ է կարգավորման ձևաչափին: «Կարծում եմ, իմաստ չունի ժամանակ ու ռեսուրսներ ծախսել ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ բանաձևեր ներկայացնելու վրա, քանի որ դրանք պարտադիր չեն կատարման համար»,- ասել է Նիկոյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |