Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի պատվիրակությանըPanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի հայ-կանադական պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը և ամրապնդմանը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը ողջունելի համարեց հայ-կանադական հարաբերություններում վերջերս նկատված աշխուժացումը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից է, և ողջունեց Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունը հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման առումով: Կանադայի Համայնքներիպալատի անդամՀարոլդ Ալբրեխտն իր հերթին վերհիշեց ՀՀ արտգործնախարարի վերջերս Օտտավա կատարած պաշտոնական այցելությունը, որի արդյունքում հայ-կանադական հարաբերություններին նոր լիցք հաղորդվեց: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացմանը, տնտեսական հարաբերությունների խթանմանը, մշակութային, գիտական և կրթական փոխանակումների ակիտվացմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող տարբեր հարցեր: Զրույցի ընթացքումանդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանայինխնդիրներին և դրանց լուծման ուղիներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |