Ալեքսանդր Իսկանդարյան. Ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լեռնային Ղարաբաղ են ժամանել Բաքվից![]() ![]() PanARMENIAN.Net - Ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լեռնային Ղարաբաղ են ժամանել Բաքվից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն նախկինում ևս հատել է շփման գիծը, մասնավորապես, երբ նրա կազմում էր Վլադիմիր Կազիմիրովը: «Իսկ ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները Ղարաբաղից մեկնել են Բաքու: Այնպես որ, կրկնվեմ, ոչ մի արտառոց բան այստեղ չկա»,-նշել է քաղաքագետը: «Մենք Լեռնային Ղարաբաղ ենք ժամանել ուղիղ Բաքվից` հատելով շփման գիծը առաջին անգամ վերջին 9 տարում»,-հայտարարել է Բերնար Ֆասիեն լրագրողներին Ստեփանակերտում` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո: ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը հայտարարել է, որ շփման գծի հատումն ինքնին արդեն իրադարձություն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |