Ալեքսանդր Ցվետկով. Բուլղարիան Հայաստանի համար հուսալի և կանխատեսելի գործընկեր է

PanARMENIAN.Net - Լինելով ԵՄ մաս` Բուլղարիան Հայասանի համար հուսալի և կանխատեսելի գործընկեր կլինի, ինչն իր հերթին կնպաստի և կխթանի երկկողմանի առևտրատնտեսական հարաբերությունենրի զարգացումը: Այդ մասին Երևանում սեպտեմբերի 9-ին հայ-բուլղարական բիզնես-ֆորումի ընթացքում հայտարարել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ալեքսանդր Ցվետկովը: Հայ-բուլղարական բիզնես-ֆորումը տեղի է ունենում Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակներում: Նիստի օրակարգում ընդգրկված են առևտրի, ներդրումների, տուրիզմի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մանր և միջին գործարարության, կրթության և գիտության, մշակույթի և քաղաքաշինության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:

Ցվետկովի խոսքերով, միայն համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանը և Բուլղարիան կարող են խորացնել երկկողմ համագործակցությունը տնտեսության ոլորտում, քանի որ այդ ներուժն ամբողջությամբ չի կիրառվում: Դրա հետ կապված` նա հավաստիացրեց, որ երկրում գործում է շատ լավ հարկային ռեժիմ և բարենպաստ ներդրումային միջավայր: Ավելին, Բուլղարիայի աշխարհագրական դիրքը թույլ կտա Հայաստանին դուրս գալ Արևելյան Եվրոպայի շուկա:

Իր հերթին, Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանն ավելացրեց, որ Հայաստանի և Բուլղարիայի հետևողական աշխատանքն ապացուցում է այն փաստը, որ երկկողմ հետաքրքրությունն աճում է, «և մոտ ժամանակները մենք ապրանքաշրջանառության այլ ցուցանիշներ կունենանք»: Նա հույս հայտնեց, որ բուլղարացի ներդրողները կհետաքրքրվեն շահավետ հայկական շուկայով:

Հայ-բուլղարական հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ.-ի դեկտեմբերին` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---