Ֆրանսիայի հայերը Սենատին կոչ են անում «կողմ» քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը

Ֆրանսիայի հայերը Սենատին կոչ են անում «կողմ» քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ոճաբան Դիդյե Փարաքյանը http://petition-genocidearmenien.com կայքում տեղակայել է հանրագիր, որը Ֆրանսիայի Սենատին կոչ է անում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք ընդունել:

Հանրագրի տեքստում ասվում է, որ չնայած շատ երկրներ, միջազգային կազմակերպություններ, խորհրդարաններ, այդ թվում և Ֆրանսիայի Սենատը ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիայի սենատորներն առայժմ չեն ընդունել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը:

«Ենթարկվելով Թուրքիայի ճնշմանը` Ֆրանսիայի սենատորները հրաժարվում են օրինագիծը ներմուծել Սենատի օրակարգում: Ֆրանսիան չի կարող մոռանալ մարդկության դեմ հանցագործություն վերապրած ժողովրդի հիշատակը: Հենց այդ պատճառով մենք` Ֆրանսիայի ազգությամբ հայ քաղաքացիներս, Սենատին կոչ ենք անում «կողմ» քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունմանը»,- նշվում է հանրագրի տեքստում:

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Որպեսզի նախագիծն օրենքի ուժ ստանա, այն պետք է հաստատի Ֆրանսիայի Սենատն ու ստորագրի նախագահը: Օրենքի նախագիծը 1 տարի ժամկետով ազատազրկում կամ 45 հազար եվրոյի չափով տուգանք է նախատեսում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---