Էդուարդ Շարմազանովը կոչ է անում երկրի իշխանություններին հետևել Էյնշտեյնի խորհրդին

Էդուարդ Շարմազանովը կոչ է անում երկրի իշխանություններին հետևել Էյնշտեյնի խորհրդին

PanARMENIAN.Net - Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման համար ջանքեր պետք է գործադրի ոչ միայն երկրի կառավարությունը, այլ նաև նրա միջազգային գործընկերներն ու հանրությունը: Այդ մաիսն լրագրողներին է ասել ՀՀԿ մամլո քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Դիլիջանում, որտեղ անցնում է «Հայաստանը ճգնաժամից հետո՝ մարտահրավերներ ու հեռանկարներ» խորագրով համաժողովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և տարբեր երկրներից բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ:

«Որքան շուտ մենք հաղթահարենք կոռուպցիան, այնքան շուտ երկիրը կկարողանա առաջ շարժվել: Հայաստանի համար ակտուալ են Էյնշտեյնի խոսքերն այն մասին, որ «մեզ հարկավոր է նոր մտածելակերպ, լուծելու համար հին մտածելակերպի արդյունք հանդիսացող խնդիրներ»,-ասել է պատգամավորը:

Ըստ նրա, համաժողովի ժամանակ կքննարկվեն օլիգոպոլիաներից և կոռուպցիայից ձերբազատվելու հարցը: «Յուրաքանչյուր երկիր կոռուպցիայի իր առանձնահատկություններն ունի, սակայն կան նաև ընդհանուր խնդիրներ: Բոլոր այդ առանձնահատկությունները հարկավոր է հաշվի առնել, իսկ այն դրական լուծումները, որ մենք կընդունենք քննարկումների արդյունքում, պետք է իրականացվեն»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---