Ալեքսանդր Իսկանդարյան. ՀՀ ԱԳՆ աշխատակիցները չեն կարող չիմանալ, ինչ են անում

Ալեքսանդր Իսկանդարյան. ՀՀ ԱԳՆ աշխատակիցները չեն կարող չիմանալ, ինչ են անում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գվ 64-րդ նստաշրջանի օրակարգից Ադրբեջանի բանաձևն ետ կանչելու նման որոշումները չեն ընդունվում վերջին վայրկյանին և, բնականաբար, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները նախապես գիտեն դրա մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, ՀՀ ԱԳՆ-ն հիանալի գիտեր այդ մասին, քանի որ զգալի ներդրում է ունեցել այդ որոշման մեջ: «ՀՀ ԱԳՆ աշխատակիցները չեն կարող չիմանալ, թե ինչ են անում: Ավելին, պարզամիտ է այդպես պատկերացնել աշխատանքը միջազգային կազմակերպություններում»,-ասել է Իսկանդարյանը:

Ավելի վաղ, որոշ հայկական ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէր, թե Ադրբեջանը պատրաստ է ետ կանչել Ղարաբաղի վերաբերյալ իր բանաձևը:

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանը հանեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկումից և քվերակությունից իր ներկայացրած A/64/L.57 բանաձևը՝ խնդրելով տեղափոխել այն ՄԱԿ-ի ԳՎ հաջորդ 65-րդ նստաշրջանի օրակարգ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---