Հայտնի են դարձել TEDx Yerevan խորհրդաժողովի բանախոսների անունները14 սեպտեմբերի 2010 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դարձան TEDx Yerevan խորհրդաժողովի 13 բանախոսների անունները: Խորհրդաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Անի Պլազա հյուրանոցում: Ըստ միջոցառման պաշտոնական կայքէջում զետեղված տեղեկատվության, շնորհանդեսներով Հայաստանում հանդես կգան հայտնի սոցիալական լրատվական reddit.com կայքի համահիմնադիր և Breadpig սոցիալական ձեռնարկության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, հայտնի դիզայներ Մայքլ Արամը, լուսանկարիչ և ճամփորդ Հրայր Բազե Խաչերյանը, Synopsys Armenia-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը, աշխարհում գնորդների համար նախատեսված առաջին խորհրդատվական TNS Magasin ծառայության հիմնադիր Սիմոն Սքամել-Կացը և այլոք: Խորհրդաժողովի ընթացքում կարվեն շուրջ 20-25 շնորհանդեսներ, որոնցից յուրաքանչյուրը 6-12 րոպե տևողությամբ, միայն բացառիկ դեպքերում կտրամադրվի 18 րոպե: TEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design) հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է, որն ամենամյա կոնֆերանսներ է հրավիրում 1984 թվականից սկսած: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |