FMO-ն կընդլայնի ներդրումային նախագծերը Հայաստանում16 սեպտեմբերի 2010 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) մտադիր է շարունակել Հայաստանի բանկային համակարգում ներդրումների հաջողված փորձը: «Այս փուլում մենք բանակցում ենք ևս մեկ հայկական բանկի հետ կոնկրետ ֆինանսավորման մասին»,-ասել է FMO ներդրումների գծով գլխավոր տնօրեն Յուրգեն Ռիգտերինկը: Ընդ որում, նա հրաժարվել է նշել բանկը, քանի որ բանակցությունների արդյունքները դեռևս պատրաստ չեն, նշել է միայն, որ այդ բանկը երկրի լավագույն բանկերի տասնյակում է: «Երբ մենք գալիս ենք մի երկիր, մենք ուսումնասիրում ենք շուկան ու նրա ներուժը: Որպես կանոն, մենք աշխատում ենք առավելապես թափանցիկ ու հուսալի կազմակերպությունների հետ, ինչպիսին է «Ամերիաբանկը»,-նշել է նա: FMO-ն DEG-ի հետ համատեղ արդեն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին է տրամադրել 30 մլն դոլարի վարկային միջոցներ ՓՄՁ-ների և վերարտադրվող էներգետիկայի ֆինանսավորման համար: Յուրգեն Ռիգտերինկը հայտնել է նաև, որ FMO-ի վարկային պորտֆելը Վրաստանի 4 լավագույն բանկերում կազմում է 100 մլն դոլար: Ավելին, ֆինանսական կազմակերպությունը պատրաստ է դառնալ հուսալի բանկի բաժնետեր, եթե դա անհրաժեշտ լիրնի: Նա հավելել է, որ ի տարբերություն արևմտաեվրոպական բանկերի FMO-ն իր գործընկերների կողքին է ծանր օրերին: «Երբ անձրև է գալիս, նրանք փորձում են փակել անձրևանոցը: Մենք շարունակեցինք աշխատել մեր գործընկերների հետ նրանց համար ծանր 2008-2009թթ.: Դա վկայում է այն մասին, որ մենք երկարաժամկետ հարաբերություններ ենք կառուցում մեր գործընկերների հետ, այդ թվում նաև հայկական բանկերի հետ»,-ասել է նա: Ավելին, ըստ FMO ներդրումների գծով գլխավոր տնօրենի, համաշխարհային տնտեսության վերականգնման միտումը վկայում է այն մասին, որ բանկային հատվածում ևս ակտիվացում է նկատվում: Ուստի Հայաստանում FMO-ի ներդրումների չափը կախված կլինի երկրի տնտեսության պահանջներից: «Ստեղծված իրավիճակում կաճեն ֆինանսական միջոցների ու կապիտալի ավելացման բանկերի պահանջները, ինչն իր հերթին կհանգեցնի ֆինանսավորման ծավալների ավելացմանը»,-ասել է նա: Յուրգեն Ռիգտերինկը հայտնեց նաև, որ FMO վարկային պորտֆելը կազմում է 6,5 մլրդ դրամ, ամեն տարի ֆինանսական կազմակերպությունը փորձում է 1,5 մլրդ դոլարի վարկեր տրամադրել ողջ աշխարհում երեք հատվածներում՝ ֆինանսական կազմակերպություններին, վերականգնվող էներգետիկայի և բնակարանային շինարարության ոլորտներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |