Հայփոսթը խոստանում է ինտերնետ-գնումները Հայաստան հասցնել առանց մաքսազերծմանPanARMENIAN.Net - Փոստի հայկական օպերատոր Հայփոսթի բաժանմունքների վերակառուցումից և նոր սարքավորումներով վերազինելուց հետո հայ սպառողները կկարողանան արտերկրում ձեռք բերված ապրանքները ստանալ առանց մաքսային ձևակերպման: Այդ մասին լրագրողներին է ասել «Հայփոսթ» ՓԲԸ-ի կառավարիչ Խուան Պաբլո Գեչիչյանը: Ըստ նրա, Հայփոսթի միջոցով մինչև 50 հազար դրամ արժողությամբ ապրանքները սահմանը կհատեն «կանաչ միջանցքով», իսկ տարեկան երկու անգամ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան ներմուծել մինչև 150 հազար դրամ արժողությամբ ապրանքները: Ընթացիկ տարում վերանորոգվել է Հայփոսթի շուրջ 42 փոստային բաժանմունք, իսկ մինչ 2015թ. նախատեսվում է վերանորոգել 250 փոստային բաժանմունքներ, ինչի համար կծախսվի շուրջ 4 մլրդ դրամ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |