17 սեպտեմբերի 2010 - 16:56 AMT
Բելգիայի Սենատի ղեկավարը հավանություն է տալիս ղարաբաղյան հակամարտության գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի գաղափարին

Ղարաբաղյան հակամարտության գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի նշանակումը կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին հայտարարել է Բելգիայի Սենատի պատվավոր նախագահ Անն-Մարի Լիզինը:

«ԵԱՀԿ ՄԽ-ն, որը հակամարտության լուծման մանդատ ունի, մինչ օրս արդյունքի չի հասել: Ես կարծում եմ, որ երկու կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շտապ կարգով աշխատեն այդ ուղղությամբ և հասնեն ղարաբաղյան հակամարտության գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի նշանակման, որին կլսեն և հակամարտող կողմերը, և բոլոր շահագրգիռ երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը»,-ասել է Լիզինը, «YES» միջազգային խորհրդատվական խմբի վարչության անդամը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: