Ալվարդ Պետրոսյան. Կգա ժամանակը և հայերն իրենք կտեղադրեն Աղթամարի Սբ Խաչի գմբեթի խաչը17 սեպտեմբերի 2010 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Հրանտ Դինքի սպանության գործով ապտակ էր Թուրքիայի համար: Այդ վճիռը ցրեց Թուրքիայի անհաղթահարելիության մասին միֆը տեղի բնակչության շրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Ըստ Պետրոսյանի, Եվրոպական դատարանի որոշումը թուրք հանրության մեջ կասկածներ ծնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Անդրադառնալով Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման խնդրին՝ Ալվարդ Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան սխալ գործեց, հրաժարվելով տեղադրել խաչը, և հայկական կողմը պետք է օգտագործի դա առավել ակտիվ պահանջատեր լինելով: «Թուրքերը ճիշտ արեցին, որ խաչը չտեղադրեցին, քանի որ հակառակ դեպքում, մենք մոլորված լինելով, կմեկնեինք այնտեղ: Սակայն կգա ժամանակը և հայերն իրեն ձեռքով կտեղադրեն Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը»,-ասել է նա: Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |