Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Երևանում ավարտվեց![]() 17 սեպտեմբերի 2010 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Երևանում ավարտվեց: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրից, հանրահավաքին հաջորդեց երթը Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյանի փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով: ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով ՀԱԿ-ի առաջիկա գործողություններին, նշել է, որ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱԿ-ի երթը Մարտրոս Սարյանի հուշարձանից մինչև Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչություն: Հոկտեմբերի 15-ին տեղի կունենա ՀԱԿ-ի համապետական հանրահավաքը: Հոկտեմբերի 19 և 20-ին Երևանում Եվրոպայի Խորհրդի ժողովրդավարության աջակցության համաժողովի ժամանակ տեղի կունենան ՀԱԿ-ի հանրահավաքները՝ նվիրված այդ թեմային: Ըստ նրա, ՀԱԿ-ը մտադիր է մի շարք միջոցառումներ կազմակերպել, որոնց մանրամասների մասին նա չի խոսել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |