Լավագույն խորոված պատրաստող կոչման համար Ախթալա քաղաքում մրցում էին հայերը, հրեաները, ուկրաինացիներն ու հույները

Լավագույն խորոված պատրաստող կոչման համար Ախթալա քաղաքում մրցում էին հայերը, հրեաները, ուկրաինացիներն ու հույները

PanARMENIAN.Net - Տասից ավելի խոհարարներ խորոված պատրաստելու իրենց վարպետությունը ցուցադրեցին Ախթալայում:Փառատոնին մասնակցում էին Հայաստանի տարբեր ռեստորանների վարպետ խոհարարներն ու անհատ անձինք: Խորովածի պատրաստման ողջ ընթացքը պահպանում էին Հայաստանի իրավապահները;

“Այս տարի փառատոնն ավելի բարձր մակարդակով անցավ, թեև մենք դեռ շատ չլուծված խնդիրներ ունենք, սակայն տարեցտարի փառատոնն ավելի ու ավելի լավացնելու ենք”, - PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է “Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանում ու զարգացում” ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքերի համաձայն, փառատոնի կազմակերպման ընթացքում որոշ տարաձայնություններ են առաջացել այն հարցում, որ երկու տարի անընդմեջ փառատոնը համընկել է այլ միջոցառումների հետ: “Մենք խոստանում ենք, որ մյուս տարի ամեն ինչ շատ բարձր մակարդակով է կազմակերպվելու”, - ասել է նա:

Մամուլյանը նշել է նաև, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում սեպտեմբերի 23-ին ստեղծվելու է խորովածի ամենամյա փառատոնի կազմակերպման հատուկ կազմկոմիտե: Մրցութային հանձնաժողովը` Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ, հայտարարել է ինը անվանակարգերում հաղթողներին;

“Ազգային փոքրամասնությունների լավագույն խորոված” անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի հրեական համայնքը:

Մրցույթին մասնակցել է նաև ուկրաինական համայնքը, իսկ որպես հրավիրված հյուրեր մասնակցել են հունական համայնքի ներկայացուցիչները:

Հայտարարվել են նաև “Խորովածի լավագույն տեսքի համար”, “Նորարարական մոտեցման համար”, “Լավագույն սկսնակ և ավագ խոհարարներ” անվանակարգերի հաղթողները: Նրանք բոլորը պարգևատրվել են պատվո դիպլոմներով:

Տոնակատարությանը մասնակցել են քաղաքի ողջ բնակչությունն ու հրավիրված հյուրերը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---