Իրանը Ղարաբաղի հարցում պաշտպանել և պաշտպանելու է միայն Ադրբեջանի՞ն

PanARMENIAN.Net - Իրանն ի սկզբանե ղարաբաղյան հարցում աջակցում էր, աջակցում է և պետք է աջակցի Ադրբեջանին, ասել է խորհրդարանական հարցերով Իրանի փոխնախագահ Սեիդ Մուհամեդրզա Միրթաջադինին` Թեհրանում, կիրակի օրը:

“Մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանին և քննադատել ենք Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը Հայաստանի կողմից”, - ասել է Միրթաջադինին “Ադրբեջանի Հանրապետություն. նախկին փորձն ու հեռանկարները” խորագրով ընթացող իրանա- ադրբեջանական համաժողովի ժամանակ:

Նա կովկասյան տարածաշրջանը, մասնավորապես Ադրբեջանն անվանել է Իրանի և ողջ աշխարհի համար շատ կարևոր: Նրա խոսքերի համաձայն, տարածաշրջանն ունի աշխարհաքաղաքական կարևոր դիրք, ունի դեպի ծով դուրս եկող հարուստ էներգապաշարներ, այս տարածաշրջանում հավասարազոր ապրում են բոլոր կրոնների ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է Թրենդ ադրբեջանական գործակալությունը:

Սակայն ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում հայտնել էր, որ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքների համապատասխան աջակցություն ցուցաբերելը Իրանի սկզբունքային քաղաքականությունն է: “Մենք վճռական ենք այդ քաղաքականության իրագործման հարցում: Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը հետևյալն է. Իրանը հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և խաղաղ ճանապարհով լուծել այդ հիմնախնդիրը: Մենք պատրաստ ենք նպաստել այդ գործընթացին”, ասել է Իրանի ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---