«Ժառանգություն» կուսակցություն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ![]() 20 սեպտեմբերի 2010 - 13:46 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցություն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայրենակիցնե´ր, շնորհավորում ենք ձեզ մեր հայրենիքի հազարամյակների պատմության մեջ առավել նշանակալից օրերից մեկի` սեպտեմբերի 21-ի կապակցությամբ: 19 տարի առաջ այս օրը մենք միասին արտահայտեցինք մեր կամքը` ունենալ ազատ ու անկախ պետություն, եւ հիմնադրեցինք նորօրյա Հայաստանի Հանրապետությունը, որի ծննդով էր պայմանավորված նաեւ Արցախի անկախության փաստը, որի վերջնական կայացումը պահանջում է բոլորիս հավաքական ներուժի մեկտեղումը»: «Բոլորիս միասնական ձգտումն էր ստեղծել ազատ ու անկախ պետություն, որը պետք է դառնար իր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների երաշխավորը, յուրաքանչյուրիս ինքնաիրացման եւ բարեկեցիկ կյանքի գրավականը, դառնար համայն հայության հավաքական իղձերի մարմնավորողը: Մե՛նք ենք մեր պետության տերը: Եվ այն, որ մեր պետության մեջ ամեն ինչ չէ՛, որ ճիշտ է ընթանում` պատասխանատվությունը եւս մե՛րն է եւ մե՛նք է, որ պետք է դա շտկենք: Այն, որ այսօր պետությունը ծառայում է ոչ բոլորիս` մե՛նք, յուրաքանչյո՛ւրս ենք դրա պատասխանատուն: Միասին պետք է պայքարենք, որ երկիրը ղեկավարեն արժանավորները եւ որտեղ գերակայի միայն օրենքի ուժը: Եվ որքան ավելի շուտ հավաքաբար գիտակցենք այս ճշմարտությունը, այնքան ավելի մեծ վստահություն կունենանք, որ կերտում ենք այն Հայաստանը, որը լինելու է ոչ թե արտագաղթի, այլ բոլորիս հպարտության աղբյուրը: Կունենա՛նք մեզ արժանի պետություն, որին ծառայելը եւ որի հզորացման համար պայքարելը կդառնա յուրաքանչյուրի սուրբ գործը»,-ասվում է կուսակցության շնորհավորական ուղերձում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |