Արմեն Մարտիրոսյան. Սուրբ Խաչում կայացած պատարագը հայ-թուրքական արձանագրությունների հետևանք է

Արմեն Մարտիրոսյան. Սուրբ Խաչում կայացած պատարագը հայ-թուրքական արձանագրությունների հետևանք է

PanARMENIAN.Net - «Առաջին հերթին ես ցանկանում եմ բոլորին շնորհավորել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ: Մենք անկախություն ստացանք, սակայն մինչ օրս չենք գիտակցում նրա կարևորություն»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի, Հայաստանն անկախացավ արյան գնով և «մենք պետք է ամեն ինչ անենք սերունդներին թողնելու համար հզոր և կայուն երկիր»:

Անդրադառնալով նախօրեին Սուրբ Խաչ եկեղեցում կայացած պատարագին՝ Մարտիրոսյանը նշել է, որ այդ ամենը պատահեց չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: « Եթե չլինեին արձանագրությունները, Թուրքիան չէր կարողանա Հայաստանի հաշվին կառուցել իր արտաքին քաղաքականությունը»,-նշել է պատգամավորը: Նա հավելել է նաև, որ Թուրքիան կօգտագործի պատարագը որպես հաղթաթուղթ ոչ թե Հայաստանի, այլ Արևմուտքի հետ հարաբերություններում:

ՀԱԿ-ի հանրահավաքի մասին Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքում ոչ մի նոր բան չկար: «Նա վերլուծեց առկա իրավիճակը, սակայն այնտեղ չնախանշվեց արտահերթ ընտրությունների անցկացման ծրագիրը»,-ասել է նա: «Ժառանգություն» կուսակցության անդամը նշել է նաև, որ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը և բոլոր գործընթացները կողմնորոշված են դեպի 2012թ. հերթական խորհրդարանական ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---