Չարլզ Լոնսդեյլ. Հայաստանը պետք է թափանցիկ արբիտրաժային համակարգ ստեղծի

Չարլզ Լոնսդեյլ. Հայաստանը պետք է թափանցիկ արբիտրաժային համակարգ ստեղծի

PanARMENIAN.Net - Գործարար միջավայրի բարելավման միջոցներից մեկը Հայաստանում վիճահարույց իրավիճակների մեխանիզմի կատարելագործումն է ու թափանցիկ արբիտրաժային համակարգի ստեղծումը երկրում: Այդ մասին սեպտեմբերի 22-ին Երևանում հայտարարեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը՝ ելույթ ունենալով «Առևտրային արբիտրաժային ծառայությունների զարգացումը Հայաստանում» սեմինարում: «Մենք կարևորում ենք արբիտրաժի զարգացումը Հայաստանում և կաշխատենք նպաստել դրան»,-հավելել է նա: Սեմինարը կազմակերպել են Grigoryan & Partners իրավաբանական գրասենյակը և Միջազգային ու համեմատական իրավունքի բրիտանական ինստիտուտը՝ ՀԲ «Արբիտրաժային ծառայությունների բարելավում. Տեխնիկական աջակցություն» ծրագրի շրջանակներում, ՀՀ արդարատության նախարարության հովանու ներքո:

Իր հերթին ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ասել է, որ երկրում արդեն բազում քայլեր են արվել առևտրային արբիտրաժի զարգացման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---